Հեղինակ
Մերի Պողոսյան
Հրատարակչություն
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
Ոլորտ
Հաշմանդամություն
Տարեթիվ
2012
Լեզու
Անգլերեն
Էջերի քանակ
138
Նկարագրություն
Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Տարեցտարի ավելանում է դպրոցներում ընդգրկվող, բուժօգնություն և վերականգնողական ծառայություններ ստացող երեխաների թիվը: Հասարակական կազմակերպությունները տարաբնույթ ծառայություններ են մատուցում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և նրանց ծնողներին: 
Այնուհանդերձ, դեռևս բարելավելու շատ բան կա. հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքներն իրավունք ունեն ստանալու օժանդակություն, որը պետք է համակարգված ծառայությունների միջոցով ողջ կյանքի ընթացքում հասանելի լինի երեխային: Ներառումը հնարավոր է դարձնում նրանց իրավունքների առաջանցիկ խթանումը և պաշտպանությունը:
Կազմակերպություն
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ