Հեղինակ
Վլադիմիր Օսիպով
Հրատարակչություն
Միգրացիայի միջազգային կազմակերպություն (ՄՄԿ)
Ոլորտ
Հաշմանդամություն, Զբաղվածություն
Տարեթիվ
2013
Լեզու
Հայերեն
Էջերի քանակ
139
Նկարագրություն
Հաշմանդամներին աշխատանքով ապահովելը կարևորվում է մի քանի պատճառներով: Հաշմանդամները չպետք է դիտարկվեն որպես բարեգործության թիրախային խումբ: Այո, նրանք աջակցության և օգնության կարիք ունեն բժշկական, սոցիալական ծառայությունների մասով, սակայն նրանք պետք է ընկալվեն որպես լիարժեք քաղաքացիներ և պետք է ավելի մեծ դերակատարում ունենան` առավել ակտիվ քաղաքական, տնտեսական և քաղաքացիական մասնակցության միջոցով, որի հետ կապված քաղաքական միջամտությունների առավել արդյունավետ ուղղվածությունը կարող է լինել տնտեսական հնարավորությունների մեծացումը (այդ թվում` վարձու աշխատանք, ինքնազբաղ կամ ձեռնարկատիրական գործունեություն): Թեպետ հաշմանդամների սոցիալական ինտեգրման ու աջակցության ծրագրերը մեծ կարևորություն ունեն, ինչպես և մատչելի, ոչ բարձրարժեք, սակայն որակյալ բժշկական ու սոցիալական ծառայությունները (այդ թվում տրասպորտային հարմարությունները և այլն), նրանց աշխատանքով ապահովելու հարցը էապես կարևորվում է մեկից ավել նկատառումներով:
Կազմակերպություն
ԱՄՆ ՄԶԳ, «Սեյվ դը չիլդրեն»