Հայաստանում կստեղծվի սոցիալական ոլորտի տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Նորություններ
Հինգշաբթի, 05 Մարտ 2015
2014թ-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդունել է «Այ Բի Էմ» ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևին՝ Հայաստանի սոցիալական ոլորտում եզակի կարողությունների ստեղծմանն ուղղված երկարաժամկետ համագործակցության հաստատման առիթով։
Որպես համագործակցության մեկնարկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Կիրիլ Կորնիլևը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի կողմերը մտադիր են ուսումնասիրել սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների և հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունները և մշակել սոցիալական ուղղվածությամբ պետության համար դրանց կիրառման լավագույն տարբերակները:
սոցիալական ծառայությունների ավտոմատացման համապարփակ լուծումներ, որոնք սոցիալական ոլորտում էական առաջընթաց կապահովեն՝պարզեցնելով տեղեկատվության տարբեր աղբյուրների և վերլուծությունների հասանելիությունը, ինչպես նաև կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ կմշակեն առավել հեռանկարային ծառայություններ։ Այն նաև հնարավորություն կտա ապահովել սոցիալական ծառայությունների ինտեգրումը և բարձրորակ ծառայությունների մատուցումը մեր երկրի քաղաքացիներին:
«Այ Բի Էմ» ընկերությունը հանդիսանում է սոցիալական ոլորտի տեխնոլոգիական լուծումների համաշխարհային առաջատարներից մեկը: «Այ Բի Էմ»-ի «ԿՈՒՌԱՄ» սոցիալական ծառայությունների համակարգի միջոցով այսօր առաջնակարգ ծառայություններ են մատուցվում Իռլանդիայում, Կանադայում, Չինաստանում, բազմաթիվ եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: