16-03-2015
FAQ

Ի՞նչ է Գիտելիքների կառավարման և հետազոտական ռեսուրսների համակարգը

Գիտելիքների կառավարման և հետազոտական ռեսուրսների համակարգը սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների համար նախագծված առցանց համակարգ է, որի հիմնական նպատակն է ներուժային լսարանին մասնագիտական տեղեկատվության տրամադրումը:
16-03-2015
FAQ

Ի՞նչ է Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի մասնագիտական նյութերի էլեկտրոնային գրադարանը և ու՞մ համար է այն նախատեսված

Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի մասնագիտական նյութերի էլեկտրոնային գրադարանը աշխատանքի և սոցիալական ոլորտի խնդիրներին վերաբերող մասնագիտական գրականության և հարակից նյութերի առցանց համակարգ` մի շարք ՏՏ գործիքային լուծումներով: Գրադարանի նպատակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի մասնագետների, ուսանողների, հետազոտողների, այլ սոցիալական աշխատողների համար մասնագիտական գրականության հասանելիության ապահովումն է, գոյություն ունեցող սոցիալական տեղեկատվության պահանջարկի բավարարումը, համակարգի օգտվողներին ժամանակակից սոցիալական գրականության տրամադրումը:
16-03-2015
FAQ

Ինչպե՞ս կարող ենք հարցում ուղարկել նոր նյութերի ստացման համար

Էլեկտրոնային գրադարանի հիմնական նպատակներից է իր օգտատերերին տրամադրել արդի և պահանջված նյութեր: Գրադարանում առկա է նոր նյութերի հարցման համար հատուկ միջավայր: Խնդրում ենք հնարավորինս ճշգրիտ լրացրեք նոր նյութերի հարցման ձևը: 
16-03-2015
FAQ

Ինչպե՞ս կարող ենք գրադարանում առկա նյութերի վերաբերյալ հարց ուղարկել գրադարանավարին

Եթե Դուք ունեք որևէ հարց գրադարանում առկա նյութերի վերաբերյալ, ապա կարող եք Ձեր հարցն ուղարկել վերոնշյալ ձևը լրացնելու միջոցով:
16-03-2015
FAQ

Ի՞նչ է վիճակագրական ցուցանիշների կառավարման գործիքը

Այս միջավայրում ներկայացված են ոլորտին առնչվող բոլոր ցուցանիշները ըստ տարիների: Ընտրեք Ձեզ անհրաժեշտ ցուցանիշները և տարիները, որից հետո համակարգը կգեներացնի վիճակագրական աղյուսակը:
1