Մեր մասին

«Կարողությունների զարգացման ռեսուրսային կենտրոն և նոր ՏՏ գործիքների ներդրում» ծրագրի շրջանակներում մշակվել և ներդրվել է Սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագիտական նյութերի էլեկտրոնային գրադարանը, որը սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող մասնագիտական գրականության և հարակից նյութերի առցանց համակարգ է` հագեցված մի շարք ՏՏ գործիքային լուծումներով: 
Սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագիտական նյութերի էլեկտրոնային գրադարանի տեսլականը. մասնագիտական և հետազոտական գիտելիքների զարգացում և տեղեկացվածության բարձրացում: Սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագիտական նյութերի էլեկտրոնային գրադարանի առաքելությունը. տրամադրել ներուժային լսարանին պրոֆեսիոնալ տեղեկատվություն ոլորտի վերաբերյալ, ինչու չէ նաև ինքնազարգացման համար:
 Սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագիտական նյութերի էլեկտրոնային գրադարանի արժեքները.
  •  Նորարարական մոտեցումներ. գրադարանի ցանկացած այցելուի խնդիրների լուծման հարցում համակարգայի մոտեցման կիրառում, 
  • Գաղտնիություն. գրանցվածների անձնական տվյալներն ու գազտնիությունը ապահովված է լինելու, 
  • Համագործակցություն. գրադարանն ակտիվ համագործակցելու է իր նպատակային լսարանի հետ նրանց պահանջմունքների լավագույնս բավարարելու համար
  • Թափանցիկություն
  • Բաց հաղորդակցում: 
Սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագիտական նյութերի էլեկտրոնային գրադարանում առկա են աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտին վերաբերող հայրենական ու արտասահմանյան մասնագիտական գրքեր, գիտավերլուծական հոդվածներ ու հաշվետվություններ, զեկույցներ, գրքեր, վիդո նյութեր, պրեզենտացիաներ, եվրո դիրեկտիվաներ, միջազգային պայմանագրեր: Գրադարանն օգտվողների համար բաց և անվճար համակարգ է՝ առգիծ գրանցման և հեղինակային իրավունքների, ինչպես նաև կայքից օգտվելու պայմաններին համաձայնության պահանջով: